Ռուսաստանցի պայմանագրայինը Հայաստանում սպանել է ծառայակցին եւ ինքնասպան է եղել
ՀասարակությունՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա եւ սպանել նրան, ապա ինքնասպան է եղել,- այս մասին հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։
Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կատարվածի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։