FIFA The Best. Ռոնալդուն ստացել է ձայների 43,16 տոկոսը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունում հաղթել է 43,16 տոկոս ձայնով:
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ տեղը գրավել է 19,25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակած բրազիլացի հարձակվող Նեյմարի ցուցանիշն է 6,97 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջինը նշել էր իր ակումբակից Լուիս Սուարեսին, երկրորդը՝ Անդրես Ինյեստային, իսկ երրորդը՝ «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Նեյմարին: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղում նշել էր «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդում՝ Սերխիո Ռամոսին, իսկ երրորդում՝ Մարսելոյին: