Դիլիջան-Երեւան ճանապարհին բեռնատարը շրջվել է եւ կախվել դեպի ձորը. կա վիրավոր
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 23:52-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երեւան հատվածի 17-րդ կմ-ին «Renault» մակնիշի 033 MM 80 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 64-ամյա Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: