Աղբյուր. ՊՍԺ-ն Կոուտինյոյի գործակալին խնդրել է բանակցություններ չվարել Բարսելոնայի հետ
ՍպորտՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով, որն այս ամառ շատ մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ներկայացուցիչն` ի դեմս Անտերո Էնրիկեի, ՖԻՖԱ-ի` տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ հանդիպել է Կոուտինյոյի գործակալի հետ և խնդրել նրան բանակցություններ չվարել «Բարսելոնայի» հետ:
Նրանց մրցանակաբաշխությունից հետո նկատել են լոնդոնյան սրճարաններից մեկում:
Հիշեցնենք` Կոուտինյոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: