Ալեքսանդր Շլեմենկոն կբողոքակի Գեղարդ Մուսասիի հետ մենամարտի արդյունքը
ՍպորտՌուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոն ԱՄՆ-ում կայացած Bellator 185 մրցաշարում Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) հետ մենամարտից հետո քննադատել է մրցավարությանը: Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Շլեմենկոն նաեւ մտադիր է բողոքարկել մրցավարների որոշումը, որի համաձայն Մուսասին հաղթել էր 29:28 հաշվով:
«Ես բացարձակապես համաձայն չեմ: Առաջին ռաունդում ես պարտվեցի, իսկ մյուս երկուսո՞ւմ: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում ես չեմ պարտվել, իսկ Մուսասին ինձ զարմացրեց նրանով, որ չկարողացավ կատարել ոչ մի դիպուկ հարված: Եթե չենք կարող արդար հաղթել, ապա կպայքարենք դրա համար: Մենք կբողոքարկենք այս որոշումը, թեեւ դժվար թե այն փոխվի: Ես ձգտեցի, աշխատեցի, սակայն իմ հաղթանակը գողացան»,- Շլեմենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:
Հիշեցնենք, որ այդ մենամարտով Գեղարդ Մուսասին նորամուտը նշեց Bellator-ում: MMA-ում նա տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը: