Բուֆոնը կարիերան կշարունակի միայն «Յուվենթուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու դեպքում
ՍպորտԹուրինի «Յուվենթուս»-ի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե որ պարագայում կշարունակի ֆուտբոլային կարիերան:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Բուֆոնն ընդգծել է, որ կարիերան կշարունակի, եթե «Յուվենթուս»-ին հաջողվի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Ինձ չի թվում, որ ես կփոխեմ իմ որոշումը: Ցանկանում եմ ավարտել կարիերաս: Չեմ մտածում ապագայիս մասին: Պարզապես ցանկանում եմ հետևել իրադարձություններին: Չեմ կարծում, թե 1-2 տարին իմ կարիերայում ինչ-որ բան կփոխի: Միակ բանը, որ կստիպի ինձ շարունակել կարիերաս՝ «Յուվենթուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է»,- ասել է նա
Ջանլուիջի Բուֆոնը հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահ: