Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են պաշտպանության նախարարություն
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 24-ին անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայության մատուցման մրցույթի պահանջներին ու տեխնիկական բնութագրերին, մրցութային փաստաթղթերի լրացման կարգին, նախորդ մրցույթների ընթացքում նկատված որոշակի թերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները։
Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է խստորեն հետևվել մրցութային պահանջներին, մատուցվող ծառայության որակական չափորոշիչներին ու տեխնիկական բնութագրերին, սննդային անվտանգության ցուցանիշներին: