Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից
ՀասարակությունՉինական China Eastern Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ ընկել է օդանավից, հաղորդում է South China Morning Post-ը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը թռիչքի է պատրաստվել: 3 մետր բարձրությունից ընկնելով՝ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ եւ վնասվածքներ է ստացել:
Դեպքի պատճառով թռիչքը 2 ժամով հետաձգվել է: