Խոշոր վթար Երեւանում. բախվել են «Ֆոլքսվագենը». «Լադա»-ն ու «Սանիթեք»-ի բեռնատարը. կան վիրավորներ (ֆոտո)
ՀասարակությունԵրեւանում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները եւ «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

