Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորդեպո-ԲԵԼԱԶ»-ի հերթական խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը ոչ-ոքի`1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Մինսկ»-ի հետ:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
«Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: