Եղանակը Հայաստանում. տեղումներ դեռ չկան
ՀասարակությունՀոկտեմբերի 26-27-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը՝ 3-4 աստիճանով կնվազի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը՝ անձրեւ եւ ամպրոպ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +20+22,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,
Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +17+22,
Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +19+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+8, ցերեկը` +21+24,
Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,
Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +16+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +23+25,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+9, ցերեկը` +21+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +17+22,
Արցախում՝ գիշերը` +7+9, ցերեկը՝ +17+22: