Twitter-ը քաղաքական գովազդ տեղադրելու նոր կանոններ է մտցնում
ՀասարակությունTwitter-ի ղեկավարությունը հայտնել է բոլոր գովազդային հայտարարությունների՝ ներառյալ քաղաքական գովազդի տեղադրման նոր կանոնների սահմանման մասին: «Առաջիկա շաբաթներին մենք կգործարկենք ճյուղում առաջատար թափանցիկության կենտրոնը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:
Օգտատերերը հատուկ կայքում կկարողանան տեղեկություններ ստանալ Twitter-ում բոլոր գովազդային հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես՝ այն մասին, թե ով է այն տեղադրել եւ որքան վաղուց: Իսկ քաղաքական գովազդը հատուկ կերպ կնշվի:
Ցանցի օգտատերերը նաեւ կկարողանան Twitter-ի ղեկավարությանը բողոքել ցանկացած գովազդային հայտարարությունից, որից հետո այն կդիտարկեն մասնագետները եւ խախտման դեպքում կհեռացնեն ցանցից: Գովազդատուները, որոնք կխախտեն գովազդի տեղադրման կանոնները, կտուգանվեն: Թափանցիկության նոր կենտրոնի բաժիններից մեկը կզբաղվի նախընտրական քարոզարշավի շրջանակում տեղադրված հայտարարություններով: