Ողբերգական ավտովթար Մխչյանի կամրջի մոտ. 22-ամյա վարորդը տեղում մահացել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ 20-րդ կմ-ին «ВАЗ 21010» մակնիշի 35 CQ 307 համարանիշի (վարորդ՝ 22-ամյա Ք. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել երկաթյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով Ք. Թ.-ը տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետեւ փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ օգնել տեղափոխել ավտոմեքենան ավտոքարշակի վրա: