Ադրբեջանում եղբայրը կողոպտել է քրոջը եւ հանցագործությունը սատանայի վրա բարդել
ՀասարակությունԱդրբեջանի բնակչուհին դիմել է Ապշերոնի շրջանի ոստիկանության բաժանմունք՝ նշելով, որ իր տանից մի քանի հազար դոլարի արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Haqqin.az-ը հաղորդում է, որ ոստիկանները տուժածի բնակարանի զննության ժամանակ ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ տան դռներն ու պատուհանները կոտրված չեն եղել: Դա նրանց կասկածի առիթ է տվել, որ գողությունն իրականացրել է ընտանիքին մոտ մարդկանցից մեկը:
Կինը հայտնել է, որ որոշ ժամանակի իր մոտ աշխատանք գտնելու նպատակով եկած եղբայրն է բնակվել:
Հարցաքննության ժամանակ եղբայրը խոստովանել է սեփական քրոջ բնակարանի կողոպուտի մասին եւ նշել է, որ իրեն «սատանան է նրան դրդել» գողություն կատարել:
«Իմ սրտի մեջ սատանա է մտել: Ես տեսա ոսկին, վերցրեցի եւ անհետացա: Ես զղջում եմ արածիս համար», - ասել է ձերբակալվածը:
Զարդերից ստացված փողը տղամարդը ռետորաներում է ծախսել: