Աթլետիկոյի կիսապաշտպանը քննադատել է Ռեալի երկրպագուներին
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն գովել է թիմի երկրպագուներին:
««Աթլետիկոյի» երկրպագուները լավագույնն են Իսպանիայում: «Վանդան» առանձնանում է մյուս մարզադաշտերից, օրինակ «Ռեալի»: Երկրպագուների մեծ մասը այնտեղ կարծես զբոսաշրջիկներ լինեն, որոնք գալիս են ֆուտբոլ նայելու այնպես, ինչպես հեռուստացույցի առջև:
Մեր երկրպագուները ապրում են ակումբով: Մթնոլորը պարզապես խեալհեղ է ստադիոնում: Իհարկե, «Կալդերոնի» շունչը դեռևս այստեղ չկա, բայց ինչպես ասել է Սիմեոնեն, մեր նոր ստադիոնը կարող է դառնալ Կոլիզեյ, որտեղ կդիմակայենք բոլոր մրցակիցներին»,- բելգիացի ֆուտբոլսիտի խոսքերը մեջբերում է «Football Espana»-ն: