14-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփել «Ստյաուայի» գլխավոր թիմում
ՍպորտԲուխարեստի «Ստյաուայի» հարձակվող Յանիս Ստոյկան գոլի հեղինակ է դարձել Ռումինիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում: Ստոյկան դարձել է «Ստյաուայի» պատմության մեջ գոլ խփած ամենապատանի խաղացողը՝ 14 տարեկան 10 ամսական եւ 13 օրական:
«Դեռ կիրակի գիտեի, որ ընդգրկվելու եմ հիմնական կազմում: Երբ մարզիչները ուղարկեցին նախավարժանքի, ծնկներս ծալվեցին հուզմունքից: Անհավանական է, երազանքս դարձավ իրականություն:
Ֆուտբոլ եմ խաղում 8 տարեկանից եւ ամբողջ կյանքս նվիրված է այս մարզաձեւին: Երբեմն մարզվում եմ օրական երկու անգամ:
Ռումինիայում բոլորն են երազում խաղալ «Ստյաուայի» կազմում: Հայրս պատմել էր, որ բարդ է այս ակումբը ներկայացնելը: Ծանր է նույնիսկ մարզումների ժամանակ: 14 տարեկանում սա իսկական ֆանտաստիկա է»,- Ստոյկայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ստյաուան» այդ խաղում 6:1 հաշվով հաղթել է Կլուժի «Սենետատեային»: