Վթար Մխչյան գյուղում. կա չորս վիրավոր
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին, ժամը 21:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկրարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի 34 PU 221 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե պատնեշին:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը 4 տուժածի՝ 1994 թ. ծնված Թ. Պ.-ը, 1991 թ. ծնված Ա. Կ.-ը, 1996 թ. ծնված Լ.Պ.-ը եւ 1996 թ. ծնված Մ. Ե.-ը, հոսպիտալացրել են Երեւան քաղաքի Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հեռացրել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտեցրել ավտոքարշակին: