Հարի Քեյնի մասնակցությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին հարցականի տակ է
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կասկածներ ունի, որ թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպմանը:
«Քեյնի վերաբերյալ վերջնական պատասխան դեռ չունեմ: Պետք է գնահատել բոլոր ֆուտբոլիստների վիճակը: Փոփոխությունները մեկնարկային կազմում տեղի են ունենում տարբեր պատճառներով»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում («Տոտենհեմը» հաղթեց 4:1 հաշվով): «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումը Քեյնը բաց թողեց: «Տոտենհեմը» պարտվեց 2:3 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:30-ին: