Երանոս գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «ԳԱԶել»-ը
ՀասարակությունՀոկտեմբերի 26-ին, ժամը 19:28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 31 SL 431 (վարորդ՝ 1951 թ. ծնված Մ. Մ.) եւ «ԳԱԶել» մակնիշի 08 SO 209 (վարորդ՝ 1981 թ. ծնված Վ. Ծ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ հոսպիտալացրել Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: