Մեքսիկայում բարձրաստիճան գեներալ է սպանվել
ՄիջազգայինՄեքսիկայում՝ ԱՄՆ-ի հետ սահմանին, բարձրաստիճան մի գեներալ է սպանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Մեքսիկացի դատախազի խոսքով՝ գեներալի և նրա կնոջ մարմինները գտել են ավտոմեքենաի մեջ՝ Մեքսիկայի Նուևո Լեոն հյուսիսային նահանգում: Ավտոմոբիլի մոտ գտնվել է ավելի քան 100 պարկուճ:
Անցյալ ամսին գեներալ Ռիկարդո Նինո Վիլյարեալի դեմ մահափորձ արդեն կատարվել էր: Այն ժամանակ նրան հաջողվել էր ողջ մնալ:
Վիլյարեալն այն չորս գեներալներից մեկն էր, որոնց մայիսին ուղարկել էին Տամաուլիպասի նահանգ:
Մեքսիկայի հյուսիսի Տամաուլիպասի նահանգում վերջին ժամանակներս բռնության ալիք է տարածվել՝ կապված թմրավաճառների կլանների միջև բորբոքված պայքարի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի շուկա մուտքի նկատմամբ վերահսկողության նպատակով: