ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է. Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել
ՍպորտՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2021 թվականին Չինաստանում կանցկացվի Աշխարհի նոր ակումբային առաջնություն, որը, ըստ ՖԻՖԱ-ի որոշման, կփոխարինի Կոնֆեդերացիաների Գավաթին:
«Ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությունը լավ մրցաշար է, սակայն այն մինչ օրս զարգացման հարցում ոչ մի ազդեցություն չի ունեցել:
Պետք է տեսնենք՝ արդյո՞ք կարող ենք նոր բան մտածել, ինչը թույլ կտա ակումբային ֆուտբոլին և կոնֆեդերացիաներին զարգանալ: Երբ ՖԻՖԱ-ն մրցաշար է անցկացնում, ապա դա պետք է յուրահատկություն ունենա: Այդ իսկ պատճառով մենք կամ նմանատիպ մրցաշար ենք կամզակերպում, կամ էլ ոչինչ չենք անում:
Տարբերակներից մեկը որոշված է. նոր մրցաշարը պետք է փոխարինի Կոնֆեդերացիաների Գավաթին»,- Ինֆանտինոյի խոսքն է մեջբերում «Reuters»-ը: