«Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջիկա խաղերի անցկացումը վտանգված է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումների անցկացումը վտանգված է Կատալոնիայի անկախության հռչակման եւ Մադրիդի կողմից տարածաշրջանի ինքնավարության ժամանակավոր վերացման հետեւանքով, գրում է AS-ը:
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» պետք է կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին», «Ռեալը»՝ կատալոնական «Ժիրոնային»:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը միշտ կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախության հռչակմանը: