Չելսիի մարզիչ. Կանտեն դեռ պատրաստ չէ խաղալ. հուսով եմ` Ռոմայի հետ խաղին նա կվերադառնա
Սպորտ«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ԱՊԼ-ի 10-րդ տուրի` «Բորնմութի» հետ կայանալիք խաղից առաջ պատմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 28-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին.
«Մոզեսը չի խաղա: Նրա վերադառնալու հարցում մենք պետք է համբերություն դրսևորենք: Ն'Գոլո Կանտեն առաջվա պես պատրաստ չէ խաղալ: Մենք պետք է սպասենք, և ես հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ խաղից առաջ նա կվերադառնա:
Դենի Դրինքոութերը խաղաց «Էվերթոնի» հետ, բայց, անկասկած, նա դեռ պետք է անհրաժեշտ մարզավիճակ հավաքի:Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են խաղալ»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմա»-«Չելսի» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: