Վանաձորում անհայտ անձինք թալանել են առեւտրականի տունը. վնասը կազմել է ավելի քան 11 մլն դրամ
ՀասարակությունՀոկտեմբերի 27-ին, Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արեն Պ.-ն եւ հայտնել է, որ նույն օրը, ժամը 07։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց բնակարանի դուռը եւ այնտեղից խոշոր չափի գողություն կատարել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բնակարանից հափշտակել են 1 մլն 200 հազար դրամ, ոսկյա եւ արծաթյա զարդեր։ Ընդհանուր առմամբ՝ բնակարանատերերը կրել են 11 մլն 100 հազար դրամի վնաս։
Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանատերերը Վանաձորում հայտնի են հագուստի առեւտրով զբաղվելով եւ ունեն ԱՁ։