Հայաստանի հավաքականին այսօր մարտի կտանի Լևոն Արոնյանը
ՍպորտՀունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանա երկրորդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի տանտերերի՝ Հունաստանի թիմի հետ: Մեր ընտրանու կազմն այս անգամ կգլխավորի Լեւոն Արոնյանը, որը բաց էր թողել առաջին տուրը: Նրան կօգնեն Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում ուժերը կչափի Ուկրաինայի ազգային թիմի հետ: Մեր կանայք հանդես կգան նույն կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գեւորգյան:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակ են տարել եւ ընթանում են առաջատարների խմբում: