Լևանդովսկի. Այս մրցաշրջանը չափազանց ծանր է դասավորվում ինձ համար
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Բունդեսլիգայի վերջին տուրում «Լայպցիգի» հետ կայացած հանդիպումը: Ֆուտբոլիստը կարծում է, որ վնասվածքը հոգնածության պատճառով է:
«Այս մրցաշրջանում ինձ համար չափազանց դժվար է: «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի կազմում խաղում եմ ամեն երեք օրը մեկ: Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող խաղաշրջանի բոլոր հանդիպումներն անցկացնել և խաղադաշտում լինել 90 րոպե:
Իհարկե, հասկանում եմ, որ թիմն այլընտրանք չունի: Կենտրոնական հարձակվողի դիրքում որևէ այլ խաղացող չկա»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Fourfourtwo»-ն