Սեւանա լճում 2 քաղաքացի ռետինե նավակով չեն կարողանում մոտենալ ափին. Օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 29-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, երկու քաղաքացի ռետինե նավակով գտնվում են լճի մեջ եւ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քաղաքացիներ՝ 35-ամյա Հ. Մ.-ն եւ 36-ամյա Կ. Մ.-ն ռետինե նավակով գտնվում են Սեւանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, եւ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ: