Վլադիմիր Կրամնիկը կմասնակցի հավակնորդների մրցաշարին
ՍպորտՀայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի ևս մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկը կմասնակցի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվելիք հավակնորդների մրցաշարին: Նրան առաջադրել են մրցաշարի կազմակերպիչները:
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում: Մրցաշարում հանդես կգան 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:
Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու նաև Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղում պարտված մասնակից, շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը և գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից Դին Լիժենը:
Մնացած չորս տեղը դեռևս թափուր են: