32-ամյա կին վարորդը խույս տալով շանը հարվածելուց, բախվել է ծառին, այն արմատախիլ արել եւ հայտնվել դաշտում (ֆոտո)
ՀասարակությունԿոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում 32-ամյա Լուսինե Ղ.-ն Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1ին կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 13 ՏՍ 605 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել ծառին եւ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքում գործող «Նաիրի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայրում հավաքված խնձորի առեւտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի պատճառը եղել է թափառող շան հայտնվելը ավտոմեքենայի առջեւում, ու վարորդը, խույս տալով, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը: