Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին հայտարարել է, թե որտեղ է ցանկանում աշխատել
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, թե որտեղ է ցանկանում աշխատել:
«Ցանկանում եմ լուրջ պրոեկտի մասնիկ դառնալ, որտեղ ինձ ժամանակ կտան աշխատելու համար: Միաժամանակ հասկանում եմ, որ ցանկությունս ի կատար ածելն այդքան էլ հեշտ չէ:
Ներկա պահին առաջարկներ չկան: Հիմա ես պարզապես սպասում եմ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Squawka»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին Աշխարհի 2018թ. առաջնության ընթացքում կարող է գլխավորել Խորվաթիայի ազգային հավաքականը: