Սեռական հարաբերություններ, սեռական և վերարտադրողական իրավունք. դաս 3
TVԱյս դասընթացի նպատակն է հակիրճ, բայց համապարփակ տեղեկություն փոխանցել սեռական առողջության մասին՝ այն ամենը, ինչ մենք «պարտավոր» ենք իմանալ: Սեռական առողջության թեման հաճախ մնում է ստվերում, քանի որ այն սովորաբար չի շոշափվում ո՛չ տանը, ո՛չ կրթօջախներում, ինչի արդյունքում մեր հասարակության ստվար հատվածը ունենում է միայն կցկտուր և հաճախ ոչ ճշգրիտ տեղեկություն հարցի շուրջ: Այս դասընթացը կոչված է հիմնային տեղեկություն փոխանցել լսարանին՝ ստեղծելով հիմք հետագայում թեմայի՝ ավելի խորքային ուսումանսիրության համար: