Ութոտնուկները զանգվածաբար դուրս են սողում Բրիտանիայի ափեր
ՀասարակությունԱվելի քան 20 ութոտնուկ 3 գիշեր շարունակ սողացել են վալիական Կերեդիգիոնի լողափ: Այս մասին հայտնում է Telegraph-ը:
Ո՛չ մասնագետները, ո՛չ տեղի բնակիչները նախկինում երբեք նման բան չէին տեսել Eledone cirrhosa ութոտնուկները, որոնք Բրիտանիայի ափերին ամենատարածված տեսակն են, թաքուն, մենակ կյանք են վարում, մեծ մասն անցկացնելով 100 եւ ավելի մետր խորությամբ:
Գիտնականները ենթադրում են, որ ութոտնուկների կենսակերպը կարող էին խախտել վերջերս տարածաշրջանը պատուհասած «Բրայան» եւ «Օֆելյա» փոթորիկները: