ԱՄՆ-ում համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն. զոհ կա
ՄիջազգայինԱՄՆ Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանի տարածքում անհայտ անձը հրաձգություն է կատարել, զոհվել է մեկ մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հաստատում ենք, որ Յուտայի համալսարանի տարածքում մեկ մարդ մահացել է: Կասկածյալը ձերբակալված չէ»,- նշված է քաղաքի ոստիկանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Ուսումնական հաստատությունը տեղական ժամանակով մոտ ժամը 21-ին հայտնել է, որ համալսարանի տարածքում կրակոցներ են լսվում: Տարածքում գտնվող բոլորին հրահանգել են թաստոցներ գտնել: Մեկ ժամ հետո համալսարանը ճշտել է, որ տագնապը պահպանվում է: Համալսարանի տարածքում ոստիկանների թիվը մեծացվել է: