Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի հանդիպումները
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի 4-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Բենֆիկա»-ի հետ: «Բազել»-ը տանը կընդունի ԲԿՄԱ-ին:
B խմբում «Սելթիկ»-ը Շոտլանդիայում կխաղա «Բավարիա»-ի հետ: ՊՍԺ-ն Փարիզում ուժերը կչափի «Անդերլեխտ»-ի հետ: C խմբում իսպանական «Աթլետիկո»-ն կխաղա «Ղարաբաղ»-ի, իսկ «Ռոմա»-ն «Չելսի»-ի հետ:
Եվ վերջին D խմբում հունական «Օլիմպիակոս»-ի մրցակիցը կլինի «Բարսելոնա»-ն, «Սպորտինգ»-ը կընդունի «Յուվենտուս»-ին: Խմբային փուլի չորրորդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: