Ճապոնացու բնակարանում ինը մարդու մարմնամասեր են գտել
ՄիջազգայինՃապոնացի Տակահիրո Շիրայիշին ձերբակալվել Է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են ինը մարդու մարմնամասեր, ներառյալ երկու գլուխ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:
27-ամյա տղամարդն ապրում Է Տոկիոյի մերձակա Զամա քաղաքում: Ոստիկանությունը նրա տանը խուզարկություն Է կատարել 23-ամյա մի աղջկա անհետացման հետաքննության կապակցությամբ: Նրան տեսախցիկները նկարահանել են կասկածյալի տան մոտ: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, նա ծանոթ Էր Շիրայիշիի հետ եւ Համացանցում գրել Էր, որ իբր ցանկանում Է ինքնասպանություն գործել: Բնակարանում գտել են մի քանի սառնարան, որոնցում դրված Էին մարմնամասերը: Նախնական տվյալներով՝ դրանք պատկանում են ութ կանանց եւ մեկ տղամարդու:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սարսափազդու գտածոների թվում եղել Է երկու մարդու գլուխ: Սենյակներից մեկում ոստիկանությունը սղոց Է հայտնաբերել: NHK հեռուստաալիքը մեջբերել Է կասկածյալի խոսքը, ով հաստատել Է, որ սպանել Է այդ մարդկանց եւ փորձել Է ինչ-որ կերպ թաքցնել հանցանշանները: Հարեւանները պատմել են, որ իրենց շենք Շիրայիշիի տեղափոխվելուց հետո իրենք տարօրինակ հոտ են զգացել նրա բնակարանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: