Է, թող ունենան, էդ է՞լ եմ ես մեղավոր, այ քեզ բան. ՊԵԿ նախագահ
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մի պահ ուրախացավ, պատճառն, ինչպես ինքը նշեց իրեն ուղղված հարցներ էր իր՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու վերաբերյալ:
Ինչպես նշեց ՊԵԿ նախագահը, ինքը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել, քանի որ 2 երեխա է ունեցել:
«1991 թվականին ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996 թվականին եւ ավարտելուց ունեցել եմ 2 որդի ու ազատվել եմ բանակից։ Եթե դա մեղք է, մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից», -ասաց նա` պատասխանելով, թե այդ դեպքում բանակից խուսափելու համար մարդիկ կարող են 2 երեխա ունենալ ու հեշտությամբ ազատվել բանակից. «Է, թող ունենան, էդ է՞լ եմ ես մեղավոր, այ քեզ բան»,-ասաց նա։