Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը խոստովանել է լրագրողի նկատմամբ սեքսուալ ոտնձգության մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախար Մայքլ Ֆելոնը ներողություն է խնդրել լրագրող Ջուլին Հարթլի Բյուերից իր պահվածքի համար: 2002 թվականին Պահպանողական կուսակցության ասուլիսի ժամանակ, երբ Ֆելոնը դեռ խորհրդարանի անդամ էր, բազմիցս դիպել էր լրագրողի ծնկին:
The Guardian-ը հաղորդում է, որ Ֆելոնը նախարարների կաբինետի առաջին անդամն է, ում անունը ենթադրյալ սեքսուալ ոտնձգությունների սկանդալում շոշափվել է:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ անվայել պահվածք ունեցող քաղաքական գործիչների ցուցակում երկու նախարարի անուն կա: The Guardian-ն իր հերթին նշում է, որ դրանցից 37-ը Պահպանողական կուսակցության պատգամավորներն են:
Նշվում է, որ Ֆելոնը եւ Հարթլին ընկերներ են եւ նրա մտերիմ ընկերոջ խոսքով, նախարարը խոստովանել է, որ չափն անցել է եւ դեռ 15 տարի առաջ է ներողություն խնդրել լրագրողից:
Բրյուերը նշել է, որ կատարվածը սեքսուալ ոտնձգություն չի համարում եւ մտադիր չէ իրեն զոհ անվանել:
«Նա կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ձեռքը ծնկիս վրա դրեց: Ես բարեհամբույր բացատրեցի, որ եթե նա մի անգամ էլ դա անի, դեմքին կհարվածեմ: Նա հետ տարավ ձեռքը եւ դրանից հետո մենք խնդիրներ չենք ունեցել: Կատարվածը ես զվարճալի եմ համարում, ոչ ավելին»,-պատմել է լրագրողը, որն ավելի վաղ չէր նշում նախարարի անունը: