Պուչդեմոնը մտադիր չէ Բելգիայից քաղաքական ապաստան հայցել
ՄիջազգայինԿատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Բելգիա է եկել քաղաքական ապաստան խնդրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի՝ Բրյուսելում Պուչդեմոնի հետ հանդիպած բելգիացի փաստաբան Փոլ Բեկարտը VRT հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ներկայացնելու է քաղաքական գործչի շահերը:
Իրավապաշտպանը նշել է, որ Պուչդեմոնը Բելգիայում է, բայց ոչ ապաստան խնդրելու համար՝ հավելելով, որ այդ հարցով դեռ «ոչինչ չի որոշվել»:
Բեկարտը հայտնի է դարձել բասկյան անջատողական ETA խմբավորման անդամներ Լուիս Մորենային եւ Ռաքել Գարսիային պաշտպանելու ժամանակ:
Իսպանիայի Premiere ռադոիոկայանը նշել է, որ Պուչդեմոնը կարող է ապստամբության կազմակերպման մեջ մեղադրվել, որի համար մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում եւ դա կարող է Բելգիայում ապաստան հայցելու օգտին փաստարկ լինել: