Դոլարն ու եվրոն թանկացել են
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' նոյեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 412.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.51 դրամով և կազմել 515.48 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով' կազմելով 9.46 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 1 դրամով և կազմել 659.02 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 4-ին կազմել է 15 հազար 477.53 դրամ, արծաթի գինը՝ 214.05 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 448.39 դրամ։