ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը
ՍպորտՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 2801 միավոր: Մեր շախմատիստը կարողացել է պահպանել երկրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով ունի 2837 վարկանիշ: Երրորդ հորիզոնականում Ֆաբիանո Կարուանան է՝ 2799 միավորով:
100 լավագույն շախմատիստների մեջ տեղ են գտել նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլդաիմիր Հակոբյանը 77-րդը, համապատասխանաբար,1978 և 1971 միավորներով: Գաբրիել Սարգսյանը 97-րդն է՝ 2655 միավորով: