Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»


Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ելույթ է ունեցել  Հունաստանի կառավարության կազմակերխած Աթենքի երկրորդ միջազգային համագումարին և կոչ արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը։

Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով. «Յունաստանի կառավարութեան կողմէ կազմակերպուած Աթէնքի երկրորդ միջազգային համագումարին իր արտասանած խօսքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յատուկ կարեւորութեամբ շեշտեց Միջին Արեւելքի կեանքին ու պատմութեան իւրայատուկ երեւոյթը կազմող ցեղային, կրօնական ու մշակութային բազմազանութիւնը պահելու հրամայականը։ Մեկնելով այս շեշտաւորումէն եւ անդրադառնալով Միջին Արեւելքի դիմագրաւած ներկայ տագնապներուն, Նորին Սրբութիւնը իր խօսքը ամփոփեց հետեւեալ չորս կէտերուն մէջ.-

  1. Կեանքը աստուածատուր իրականութիւն մըն է։ Մարդը կոչուած է պահելու ու պաշտպանելու կեանքը. հետեւաբար, ոեւէ մէկ արարք կեանքը ապականելու ձգտող մեղանչում մըն է Աստուծոյ նկատմամբ։ Այս է ուսուցումը միաստուածեան երեք կրօններուն։
  1. Բազմազանութիւնը Աստուծոյ ստեղծագործութեան իւրայատուկ երեսներէն մէկն է. ան հարստացուցիչ երեւոյթ է։ Հետեւաբար Միջին Արեւելքի կրօնական, մշակութային ու ցեղային բազմազանութիւնը պահելն ու զարգացնելը բոլորին հիմնական մտահոգութիւնը պէտք է դառնայ։
  1. Ծայրայեղութիւնը մերժելի երեւոյթ մըն է բոլոր կրօններուն կողմէ։ Ոեւէ կրօնք իրաւունք չունի իր արժէքներն ու ուսուցումները պարտադրելու։ Արժէքներու ու աւանդութիւններու գոյակցութիւնը հիմքն է ազգերու համակեցութեան։
  1. Խաղաղութիւնը աստուածատուր իրաւունք է, սակայն ճշմարիտ ու մնայուն խաղաղութիւնը հիմնուած է արդարութեան վրայ։

Ապա, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Միջին Արեւելքի ներկայ կացութեան եւ յիշեց, որ կրօնական ծայրայեղութիւնը, արտաքին ոյժերու միջամտութիւնը, ժողովրդավարութեան ու մարդկային իրաւանց անտեսումը այլազան տագնապներ յառաջացուցած է շրջանէն ներս՝ հարցականի տակ առնելով մշակոյթներու ու կրօններու համակեցութիւնը։

Միջին Արեւելքը լուրջ վտանգներու կրնայ ենթարկուիլ, երբ իր ինքնութեան անբաժան մասը կազմող բազմազանութիւնը վտանգուի՝ յիշեցուց Նորին Սրբութիւնը եւ կոչ ուղղեց, որ երեք միաստուածեան կրօններու առաջնորդները քաղաքական ղեկավարներու հետ միասնաբար դիմեն այնպիսի քայլերու, որոնցմով կարելի ըլլայ պահպանել Միջին Արեւելքի բազմազանութիւնը։

Յայտնենք, որ Արամ Ա. Կաթողիկոսին կողքին համագումարին ներկայ եղան Յունաստանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Վարչութեան ատենապետ՝ Պօղոս Չոլաքեան։ Համագումարին նաեւ կը մասնակցէր որպէս Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութեան պատուիրակութեան անդամ՝ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան։

Համագումարին բացումը կատարեց Յունաստանի Նախագահը, ապա ժողովին ատենապետութիւնը ստանձնեց Արտաքին Գործոց նախարարը։ Ներկայ էին աւելի քան 200 ներկայացուցիչներ՝ պետական, դիւանագիտական, կրօնական եւ միաստուածեան երեք կրօնները ներկայացնող հոգեւոր ղեկավարներ»։

«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր Կամենդատյան