«Տոտենհեմի» մարզիչ. Զիդանը հաջողության կհասներ նաեւ Պրեմիեր լիգայում
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումից առաջ հաճոյախոսել է ֆրանսիացի Զինեդին Զիդանին:
«Նայեք Զիդանի նվաճումները: Տրամաբանական է ենթադրել, որ նա հաջողության կհասներ նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայում: Անցած շաբաթ նա ճանաչվեց աշխարհի լավագույն մարզիչ ՖԻՖԱ-ի վարկածով: Նա ունի Անգլիայում կամ այլ երկրում հաջողության հասնելու մարզչական որակներ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Տոտենհեմ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Լոնդոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: Մադրիդում թիմերը խաղացել են ոչ ոքի՝ 1:1: