Ահաբեկչությունի Նյու Յորքում․ 8 զոհ, 11 վիրավոր (Photo, video)
TVՆյու Յորքի կենտրոնում` Ներքին Մանհեթենում 29-ամյա Սեյֆուլլո Սաիպով անունով տղամարդը բեռնատարով դուրս է եկել հեծանվուղի, վրաերթի ենթարկել մի խումբ հեծանվորդների, իսկ վերջում բախվել դպրոցական ավտոբուսին ու կանգ առել: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և կեղծ ատրճականերով սպառնացել անցորդներին: Ոստիկանները նրան վիրավորել են ոտքից ու ձերբակալել:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հայտնել է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել 11 մարդ, որից 5-ը՝ դպրոցական ավտոբուսի հետ բախման արդյունքում:
Նահանգապետ Էնդրյու Կուոմոն էլ իր հերթին հայտարարել է, որ ահաբեկիչը գործել է միայնակ, և, որ նա արդեն ձերբակալված է ու հանրության համար վտանգ չի ներկայացնում: