Հենրիխ Մխիթարյան. Եղել են օրեր, երբ լաց եմ եղել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբում հաղթահարած բարդ օրերի եւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո ամեն բան երազի պես էր: Չէի հավատում, որ դա տեղի է ունեցել: Իհարկե, շատ էի ուրախացել եւ մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ: Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին՝ կարծելով, որ «Մանչեսթեր Յունայթեդ» եւ Դորտմունդ հասնելու բախտ չի վիճակվի ինձ: Սակայն ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները: Դրանք ավելի ուժեղ են դարձնում:
Եղել են օրեր, երբ լաց եմ եղել: Կարծում էի, որ ոչինչ չի ստացվի: Սակայն հաջորդ օրը մոռանում էի եւ դուրս գալիս խաղադաշտ ու մարզվում: Ներդնում էի 100 տոկոս ուժերս եւ ավելի:
Շատերը չեն սիրում Ժոզե Մոուրինյոյին, սակայն դու չես կարող սիրված լինել բոլորի կողմից: Նա ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: Սակայն նա աշխարհի լավագույն մարզիչներից է, ինչն արդեն ապացուցել է:
Մորական կողմից տատիկս մոսկվացի է: Մանկությունում ամեն տարի մեկ ամիս անցկացնում էի Մոսկվայում: Այդ ժամանակ երկրպագում էի «Սպարտակին»: Հիմա հետեւում եմ ոչ միայն Ռուաստանի առաջնությանը, այլեւ Հայաստանի եւ Ուկրաինայի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Հիշեցնենք, որ ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը վերջերս Մանչեսթերում ռեպորտաժ էր պատրաստում Հենրիխ Մխիթարյանի մասին: