Գյումրիում մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» միջազգային գիտաժողովը
ՀասարակությունԳյումրիում ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նոյեմբերի 1-ին մեկնարկեց «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի:
Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետը կարևորեց միջազգային գիտական ժողովների կազմակերպումն ու անցկացումը: Քաղաքապետն ընդգծեց, որ Գյումրին գտնվում է այնպիսի մի գոտում, այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ մշտապես գրանցվում են ցնցումներ, միաժամանակ առանձնացնելով 1926 և 1988 թվականներին գրանցված երկրաշարժերը:
Սա թվով երրորդ գիտաժողովն էր, որի թեմատիկան առնչվում էր «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրին, նրա բաղադրիչ առանձին դրույթներին և դրանց իրականացման խնդիրներին:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես, կազմակերպել կլոր սեղան ընդգրկուն քննարկումներ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների շուրջ:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՀՀ Նախագայի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության Պետական կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ: