Ռաֆայել Նադալը տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում
ՍպորտԻսպանացի Ռաֆայել Նադալը Փարիզի «Մասթերսում» հաղթանակ է տարել կորեացի Հենա Չոնի նկատմամբ՝ 7:5 6:3 հաշվով: Այս հաղթանակը թույլ է տվել 31-ամյա թենիսիստին տարին ավարտել ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
Նադալը տարին առաջին ռակետի կարգավիճակում ավարտում է կարիերայի ընթացքում չորրորդ անգամ: Նախկինում նա նման հաջողության հասել էր 2008, 2010 և 2013 թվականներին:
Այս ցուցանիշով նա հավասարվեց Նովակ Ջոկովիչին, Իվան Լենդլոմին և Ջոն Մակինրոեմին: Առավել լավ ցուցանիշ ունեն Ռոջեր Ֆեդերերը, Ջիմի Կոնորսը (5 անգամ) և Պիտ Սամպրասը (6 անգամ)