Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են սակարկվում
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը չի փոփոխվել եւ մեկ բարելի դիմաց կազմել է 54,30 դոլար։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով, աճել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,55 դոլարի։