Պաուլո Դիբալայի նոր պայմանագրում կլինի հրաժարագնի մասին կետ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսն» առաջիկա օրերին մտադիր է նոր պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:
Եթե դա տեղի ունենա, ապա 23-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրում նրա հրաժարագինը կկազմի 230 միլիոն եվրո,- հաղորդում է «A Bola»-ն:
Իտալիայի չեմպիոնի հետ արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին: Հարձակվողի տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2015 թվականին «Պալերմոյին» վճարել էր 32 միլիոն եվրո: