Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունԱռաջիկա 5 օրերը տաք կլինեն. այս մասին գրել է Հ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Facebook կայքի իր էջում։
«Առաջիկա 5 օրերը կանցնեն արևառատ և բավականին տաք։ Իսկական հայաստանյան աշուն»,-գրել է նա։
ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում է անձրև: