«Գուցե շատերին սա թշվառության գագաթնակետը թվա, բայց...» (լուսանկար)
ԲլոգԼուսանկարիչ Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշմանդամ տղամարդը, որի տարիքը դժվարացա որոշել, փողոցն է ավլում, ինչի համար երևի օրական 500-1000 դրամ վարձատրություն է ստանում: Գուցե շատերին սա թշվառության գագաթնակետը թվա, բայց ես կամքի ուժի հիասքանչ դրսևորում եմ համարում: Մարդն աշխատում է, չի մուրում ոչ մեկից...
Լուսանկարը համապատասխանում է street photography ժանրին, այնպես որ հուսով եմ, որ առանց տղամարդու համաձայնության լուսանկարը համացանցում տեղադրելու վերաբերյալ մեղադրանքներ չեմ ստանա»: